ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին
21.05.2012 | 03:11

Հունիսի 1-ից հուլիսի 10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ,Հայրենապաշտե հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը կիրականացնեն ,Ազգային խորհրդանիշեր, եկեղեցական և ազգային տոներ, ծիսակատարություններ. ընդհանուր ճանաչողությունե ծրագիրը։
Ծրագրի նպատակն է դասընթացների և ուխտագնացությունների միջոցով իրազեկել Արմավիրի մարզի երիտասարդներին ազգային խորհրդանիշերին, եկեղեցական և ազգային տոների ու ծիսակատարությունների բովանդակությանը, ինչը կնպաստի, որպեսզի երիտասարդությունը զերծ մնա աղանդավորական տարբեր շարժումներից։ Այն կօգնի նաև եկեղեցիներին կից ձևավորել երիտասարդաց միություններ:
Ծրագիրը կիրականացվի Արմավիր, Մեծամոր քաղաքներում, Այգեշատ և Փարաքար գյուղերում:
Դասընթացներին և ուխտագնացություններին կմասնակցեն Արմավիր, Մեծամոր, Այգեշատ, Փարաքար համայնքների 15-30 տարեկան երիտասարդներ, ինչպես նաև՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի երիտասարդական կենտրոնի կամավորներ, Այգեշատի սուրբ Գևորգ եկեղեցուն և Արմավիրի թեմին կից երիտասարդաց միությունների, Արմավիր քաղաքի ուսումնական հաստատություններում գործող ուսխորհուրդների անդամներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 5 դասընթաց 5 տարբեր խմբերի համար: Դասընթացները կվարեն Արմավիրի թեմի սարկավագները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի երիտասարդական կենտրոնի աշխատակիցները: Կկազմակերպվեն նաև ուխտագնացություններ դեպի Գոշավանք և Հաղարծին:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 3877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ